ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդին։
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է վերջին տարիներին Հայաստան-Նորվեգիա միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ուղղված դրական դինամիկան:
Փոխվարչապետը կարևորել է Նորվեգիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
