«ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

Ռուզաննա Խուդավերդյանը նշանակվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Կենսագրական տվյալները

2022-2025 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ:

2022 թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական:

2018-2021 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ավագ իրավաբան:

Կենսագրության այլ մանրամասներ՝ այստեղ:

Share This