ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև երկարատև ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:
