Հերթական չափազանց վատ ռազմաճակատային լուրը Ուկրաինայի համար (Քարտեզ)

Ռուսական եւ ուկրաինական մի շարք աղբյուրնբեր հայտնում են, որ Պոկրովսկի ուղղությամբ Պտիչե ու Սկուչնոե բնակավայրերը գրավելով, ռուսական ուժերը գրոհում է Կալինովոն: Լուրը տաղից հաստատում են նաեւ Ուկրաինայի զինված ուժերի սպա-բլոգերները

Սա չափազանց վատ լուր է Ուկրաինայի համար: Բանն այն է, որ Կալինովոն գրավելու դեպքում ռուսական ուժերը դուրս են գալիս այս ուղղությամբ ուկրաինական հիմնական պաշտպանական կենտ րոններից մեկի` Կառլովկայի խորը թիկունք` փակելով այդ պաշտպանական հանգույցի մատակարարման հիմնական ուղիները: Կառլովկայի պաշտպանությունն արեւելքից հիմնված է բնական մի շարք արգելքների վրա, որոնց հաշվին կանգնեցրել է ռուսական ուժերի առաջխաղացման հնարավորությունները: Սակայն թիկունքային նման հարվածի դեպքում այդ հանգույցին կմնա երկու տարբերակ` շրջապատում կամ նահանջ: Իսկ դա նշանակում է, որ ուկրաինական կողմն ամենամոտ ապագայում ստիպված է լքելու Կառլովկա-Կրասնոգորովկա ողջ գոտին, որն ամբոջովին մեկ միասնական պաշտպանական համակարգ է եւ շատ ամուր (Քարտեզում):

Զուգահեռաբար`  նույն հատվածում ռուսական ուժերն արդեն սկսում են ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող Սելիդովոյի գրոհը, հարեւանությամբ արդեն մտել են Նովոգրադովկա, նաեւ հարակից Գրոդովկա: Ավելի հյուսիս ռուսական ուժերը գրոհում են Կրուտոյ Յար եւ Կրասնիյ Յար բնակավայրերը, Միռնոգրադի ուղղությամբ մարդերը Գրադովկայի (առաջին Գրոդովկայի հետ չշփոթել) կենտրոնում են: Կարճ ասած, Պոկրովսկի ճակատը բառացիորեն եռում է:

 

Share This