Հերթական կոռուպցիան` ՊԵԿ-ում. կաշառքի ստանալու պահին հարկայինի օպերներ են ձերբակալվել
Ambion.news-ի տեղեկություններով` Հակակոռուպցիոն կոմիտեն երկու օր առաջ (շաբաթ օրը) ՊԵԿ հերթական պաշտոնյաներին է ձերբակալել: Այս անգամ խոսքը Հարկայինի երկու օպերատիվ ծառայողների մասին է: Մեր տեղեկություններով` Հակակոռուպցիոնը օպերներին ձերբակալել է տնտեսվարողից խոշոր չափի` մոտ 10 մլն դրամ կաշառք ստանալու պահին:
Մենք դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից մեզ ասացին, որ քիչ անց պաշտոնական պարզաբանում կտան դրա վերաբերյալ:
Նշենք, որ ՊԵԿ-ում սա արդեն որերորդ կոռուպցիոն սկանդալն է, որի մասին տեղեկանում ենք մենք: Մաքսային ծառայողների կողմից Մեղրիի ու հեռախոսների սկանդալը քիչ էր, հիմա էլ հարկային բլոկում են որոշել հետ ՊԵԿ-ում ձևավորված կոռուպցիոն «թրենդից» հետ չմնալ:
