Հետախուզվում էր զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 24-ին Իջևանի Երևանյան փողոցից բաժին է տեղափոխվել 23-ամյա Էրիկ Թ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի (Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This