Հատուկ Հայոց Եղեռնը կասկածի տակ դնողների համար․ Գայանե Պողոսյան
Հատուկ Հայոց Եղեռնը կասկածի տակ դնողների համար։Էս էլ հո մենք չենք ասում
Հայոց ցեղասպանության թեմայի մասին շատ է խոսվել, և դեռ պիտի խոսվի, քանի որ այն արդեն անհերքելի փաստ է ամբողջ աշխարհի համար: Իսկ կասկածողները կամ թուրք են կամ ավելի վատթարը, քանզի շատ թուրքեր ընդունել և ներողություն են խնդրել, իսկ հերքողները՝ թրքացած տականքներ են, որոնք անպատիժ չեն մնալու։
հիշենք՝ օտարազգի նշանավոր գործիչների խոսքերը Հայոց ցեղասպանության մասին:
***
Ֆրիտյոֆ Նանսեն.
«Դա դժոխք էր…թուրքական իշխանություններն ամեն բան արել էին, որ խանգարեն նրանց, ովքեր փորձում էին օգնել այդ տարաբախտ մարդկանց …
Հայերի թշնամիները ապացույցներ են փնտրում նրանց նվաստացնելու այն բանի համար, որ լինելով այդքան բազմաթիվ` նրանք առանց դիմադրության թույլ տվեցին, որ իրենց քշեն սպանդի… Նրանք ինչպե՞ս կարող էին պաշտպանվել ընդդեմ զինված ժանդարմների, զինվորների ու «կամավորների» բազմաթիվ հերոսակախմբերի, եթե աշխատունակ տղամարդկանց մեծամասնությունն արդեն հավաքագրված էր զինվորական ծառայություն կրելու, իսկ ամբողջ բնակչությունը սիստեմատիկաբար զինաթափվում էր:
Սակայն ամենուրեք, որտեղ դա հնարավոր էր, հայերն արիաբար դիմադրում էին, երբեմն` որոշակի հաջողությամբ, իսկ դա եղավ Վանում և Կիլիկիայի լեռներում: Ասենք, այն ժողովուրդը, որը կարողանում է մարտնչել հանուն գործի, որը արդար է համարում …, կարող է արհամարհանքով վերաբերվել երկչոտության բոլոր մեղադրանքներին …
Այդ գազանությունները իրենց չափերով ու նողկալի դաժանությամբ գերազանցում են պատմության մեջ հայտնի բոլոր վայրագությունները …»:
***
Յոհաննես Լեփսիուս.
«Հարց է առաջանում, թե ինչպե՞ս հաջողվեց այդքան կարճ ժամանակամիջոցում բնաջնջել մեկ միլիոն մարդ: Դա հնարավոր եղավ ամենաբարբարոս մեթոդների շնորհիվ, ինչն ապացուցված է նաև Ստամբուլի զինվորական ատյանի նյութերով, որը դատել էր Թալեաթ փաշային և նրա զինակիցներին …»:
***
Թուրքիայում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուեր.
«Մերթ այստեղ, մերթ այնտեղ հավաքում էին 50 – 100 մարդուց բաղկացած խմբեր, նրանց իրար էին կապկպում 4-ական մարդ և ապա տանում էին գյուղից ոչ հեռու մի մեկուսի տեղ: Հանկարծ օդը դղրդում էր հրացանների կրակոցներից, և թուրք զինվորները, որ ուղեկցել էին նրանց, շուտով վերադառնում էին ճամբար: Նրանք, ում ուղարկում էին թաղելու սպանվածների դիակները, գրեթե միշտ դրանք գտնում էին միանգամայն մերկ վիճակում, քանի որ թուրքերը, որպես կանոն, նրանց վրայից հանում էին ամբողջ հագուստը:
Ինձ հայտնի մի քանի դեպքերում մարդասպանները իրենց զոհերի տառապանքները խորացնում էին նրանով, որ գնդակահարելուց առաջ նրանց ստիպում էին իրենց համար գերեզմաններ փորել»:
***
ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ – գերմանացի գիտնական
«Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում եվ Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը՝ ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար»։
***
ՎԱԼԵՐԻ ԴՈՐԴԼԵՎՍԿԻ – ռուս արվեստագետ, 1917թ
«Հողը մեկ անգամ չէ, որ կարմիր է ներկվել հայերի արյամբ, բայց պատերազմը ահռելի չափեր հաղորդեղ կոտորածին: Եղեռնը իրագործվում էր որոշակի դրոշմակերպով՝ բնակչությունը քաղաքներից տարվում էր ամայի վայրեր, խուլ կիրճեր և այնտեղ կոտորվում էր կամ սովամահության մատնվում: Դա սպանդ էր, ժողովրդի աննախադեպ ջարդ»։
***
Վալերի Բրյուսով.
«Ինչ էլ որ ասեն թուրքերի պաշտպանները, ինչպես էլ որ վկայակոչեն «պետական անհրաժեշտության» փաստարկները, ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքների տեղահանվող բնակչությանը սովամահության դատապարտելը և այլն:
…Նրանք շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը` կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, որպեսիք կատարել չէր հանդգնում անգամ Լենկթեմուրը»:
***
Ամերիկացի հայտնի սոցիոլոգ Լեո Կուպեր.
«Մի շարք ցեղասպանություններին բնորոշ է արագությունը, մյուսներին` կազմակերպվածությունը: Իսկ հայկականը բնորոշվում է այդ երկուսի միաձուլմամբ»:
***
Ամրիկացի հայտնի գրող Սոլ Սթայն.
«Այն ժողովուրդը, որն առաջինն էր քրիստոնեություն ընդունել, դարասկզբում այնպիսի բռնարարքների ենթարկվեց, որոնք միայն մեկ անուն ունեն՝ ազգասպանություն»:
***
Ադոլֆ Հիտլեր. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
***
ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԵՐ – անգլիացի պատմաբան, 1915թ.
«Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ»։
