«Հայ գերիներին ներում շնորհելն անհնար է»․ Ալիև
France 24-ին տված հարցազրույցում Բաքվի ղեկավարը խոսել է հայ գերիների մասին՝ նշելով, թե նրանց ներում շնորհելը անհնար է։
Ալիևը Բաքվում տեղի ունեցող դատավարությունը «համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների» հետ։ «Այս անձինք լուրջ հանցագործություններ են կատարել մարդկության դեմ»,- ասել է նա։
Ալիևի խոսքով, ԱՄՆ փոխնախագահի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ նա այլ հարցերի շարքում բարձրացրել է նաև հայ գերիների հարցը․ «Ես ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»։
Նա նշել է, որ անցյալ տարի օգոստոսին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովից հետո Հայաստանի հետ «խաղաղություն է ձեռք բերվել»։ «Ինձ համար հարցը փակված է»,- նշել է Ալիևը։
