Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե․ ՔԿ-ից չեն մանրամասնում, թե ինչու

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ Լուրը Ambion.news-ի հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ambion.news-ը փորձեց նաև ՔԿ-ից մեկնաբանություն ստանալ, սակայն նշեցին, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չեն տալիս։

Share This