Հայերը տոնում են Արման Ծառուկյանի հաղթանակը Դոհայում

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, հայ մարտիկ Արման Ծառուկյանը Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ նույն քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուկերի նկատմամբ։ Երկրորդ ռաունդում Ծառուկյանը խեղդող հնարքով պարտության մատնեց նորզելանդացուն՝ վաղաժամ ավարտելով մենամարտը։

Սա Ծառուկյանի (23-3) հինգերորդ անընդմեջ հաղթանակն է, ինչը նրան իրավունք է տալիս հավակնելու թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար մենամարտին։

Մենամարտից հետո ըմբիշ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա գլխավորությամբ հայ երկրպագուները տոնում են Ծառուկյանի հաղթանակը։

Share This