Հայաստանում վարելահողերի շուրջ 50%-ը չի մշակվում․ ի՞նչ անել

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է.

Հայաստանում վարելահողերի շուրջ 50 տոկոսը չի մշակվում, ինչի հետևանքով դրանց զգալի մասը կանգնած է անապատացման իրական վտանգի առջեւ։ Մինչդեռ կառավարության ծրագրերում գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ շարադրված են լայնածավալ, հավակնոտ ու այդպես էլ չիրականացված խոստումներ։
Պարենային անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրի համար առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լիներ գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը և ոլորտի համակարգային զարգացումը։ Սակայն վերջին ութ տարիների պաշտոնական վիճակագրությունն ու ոլորտում առկա տխուր պատկերը վկայում են հակառակի մասին։ Ավելին, Հայաստանի վարելահողերի ավելի քան 70 տոկոսն ունի ոռոգման խնդիր։ Նույնիսկ տնամերձ այգիների և բանջարանոցների գրեթե կեսը ոռոգման ջուր չունի։ Սա այն դեպքում, երբ հանրապետության տարածքում միջինում տարեկան ձևավորվում է շուրջ 7 միլիարդ խորանարդ մետր ջուր, որից օգտագործվում է ընդամենը մոտ 2 միլիարդը։

Share This