Հայաստանի պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար»-ին

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը, մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը որոշում է կայացրել չմեկնել Մինսկ եւ մասնակցություն չունենալ այս տարի հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթին:

Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային  հարաբերությունները:

Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո եւ համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը ու կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները:

Հիշեցնենք, որ «Սլավյանսկի բազար» մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը եւ 9-ամյա Յանա Ստեփանյանը: Այս մասին նշել է «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

 

Share This