Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերության կողմից
Մինչև 2038թ․ Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերության կողմից, երկիրն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը, իսկ ռուս սահմանապահները տեղակայված են Իրանի հետ սահմանին։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը։ Նախագիծը ենթադրում է ոչ միայն երկաթուղու կառուցում, այլև էներգետիկ համակարգերի խորը ինտեգրում, այդ թվում՝ նավթամուղերի և գազատարների, ինչպես նաև օպտիկամանրաթելային կապի գծերի տեղադրում։ Հարկ է ընդգծել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքների մեծ մասը կուտակվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափի շրջանակներում՝ փոխվարչապետի մակարդակով։
