Հայաստանի դիրքը չափազանց կարևոր է, քանի որ այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև. Հնդկաստանի ԱԳ նախարար

«Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը չափազանց կարևոր է, քանի որ այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, ինչը նպաստում է մեր երկու երկրների միջև լավ հարաբերությունների ամրապնդմանը»։ Այս մասին Հնդկաստան ժամանած Եվրասիական երկրներից մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։

Բազմաթիվ հնարավորություններ կան տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն։ Այսպիսով, այստեղ որոշակի աշխատանք կա անելու:

Անցած տասնամյակների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, որոնք հանգեցրել են նոր տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների բացման հնարավորությունների: Մեծ ուշադրություն է դարձվում Հյուսիս-Հարավ երթուղու վրա, որի հիմքում Չաբահար նավահանգիստը կարևոր դեր է խաղում շատ պետությունների համար։

Որպես այլընտրանքային ճանապարհ՝ դիտարկվում է նաև Կենտրոնական Ասիայի միջանցքը։ Այլ տարբերակներ կարող են ի հայտ գալ ապագայում, քանի որ աստիճանաբար սպառվում են նախկինում ստեղծված միջանցքների ռեսուրսներն ու հնարավորությունները, որոնք գոյություն են ունեցել վերջին ութից ինը տասնամյակների ընթացքում»,-ասել է Սուբրահմանյամ Ջայշանքարը։

 

Share This