Հայաստանը գնում է դեպի ԵՄ և դրա համար ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը. Լատվիայի Սեյմի խոսնակ

Հայաստանը գնում է դեպի ԵՄ և դրա համար ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը։ Այս մասին Այս մասին լատվիական Rus.LSM. պարբերականին ասել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերիան։

«Մենք (Ալեն Սիմոնյանի հետ-խմբ.) խոսեցինք այն մասին, որ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն։ Եվ դրա համար նա ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ից։ Հայաստանը նաև մեզ տեղեկացրեց, որ ռուս զինվորականներն աստիճանաբար հեռանում են երկրից»,- կիսվել է Դաիգա Միերիան։

«ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը Ռուսաստանի անգործությունն էր Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ժամանակ։ Տարածաշրջանն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա ցույց տվեց, որ Հայաստանի հետ կապված հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվում։ Իսկ այժմ Հայաստանը նախատեսում է աջակցություն փնտրել մեկ այլ դաշինքում»,-հավելում է պարբերականը։

 

Share This