Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել միջոցներ՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ:
Ներկայացնենք վերջին ամսում Համայնքային ոստիկանության բաժինների բացատրական աշխատանքի արդյունքները։
Հունվարի 8-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնվել է՝ ինքնաձիգ, 3 նռնակ, տարատեսակ փամփուշտներ և զինամթերք։ Նույն բաժնում հունվարի 12-ին կամավոր հանձնել են՝ ակոսափող հրազեն, նռնակ ու փամփուշտներ։
Հունվարի 20-ին Տավուշի բաժնում հանձնել են որսորդական հրացան և ինքնաձիգի փամփուշներ։Հունվարի 21-ին Աշոցքի բաժնում հանձնել են ինքնաձիգ, 40 փամփուշտ և երկու ծխագլանակ։
Նույն օրը Արթիկի բաժնում հանձնել են մեկ հրացան, երեք ատրճանակ, երեք նռնակ, փամփուշտներ ու զինամթերք, իսկ Մարտունու բաժնում գրանցվել է կամավոր հանձնելու երեք դեպք։ Մի դեպքով հանձնել են ակոսափող հրազեն և տարատեսակ փամփուշտներ, երկրորդ և երրորդ դեպքերով՝ մեկական որսորդական հրացան, նռնակ ու փամփուշտներ։
Այդ օրը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Կումայրիի բաժնում՝ հրացան, ատրճանակ, նռնակ, տրոտիլ և փամփուշտներ։
Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են որսորդական հրացան, իսկ Արաբկիրում՝ 5 նռնակ և զինամթերք։
Հունվարի 23-ին Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում մեկը հանձնել է ինքնաձիգ, որսորդական հրացան, 5 նռնակ ու փամփուշտներ։
Նույն օրն Արտաշատի բաժին հանձնել են որսորդական հրացան, իսկ Կոտայքի բաժին՝ երեք ինքնաձիգ, ինքնաձիգի 384 փամփուշտ, «Մակարով» տիպի երկու ատրճանակ, կարճեցված փողով երեք հրացան ու երեք նռնակ։
Հունվարի 26-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել են ինքնաձիգ, ատրճանակ, երկու նռնակ և 125 փամփուշտ, իսկ Տավուշի բաժին՝ հրացան, տարատեսակ 147 փամփուշտ։
Հունվարի 28-ին Հրազդանի համայնքային ոստիկաններին հանձնել են ակոսափող հրազեն, փամփուշներ ու զինամթերք։
Հաջորդ օրը Համայնքային ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել են «Կարաբին» տեսակի հրացան։
Հունվարի 30-ին Վեդիի բաժնում հանձնել են ինքնաձիգ, հրացան, երկու ատրճանակ, 5 նռնակ, ավելի քան 250 փամփուշտ և զինամթերք։
Փետրվարի 3-ին Գավառի բաժնում հանձնել են ինքնաձիգ և 120 փամփուշտ։
Հաջորդ օրը նման դեպք է արձանագրվել Ճամբարակի բաժնում․ կամավոր հանձնել են հրացան և գնդացրի ու ինքնաձիգի փամփուշտներ։
Փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին մի դեպքով հանձնել են հրացան, ատրճանակ, 102 փամփուշտ և զինամթերք, մյուս դեպքով՝ որսորդական հրացան։
Հաջորդ օրը Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին հանձնել են ատրճանակ, նռնակ ու փամփուշներ։Փետրվարի 12-ին Ճամբարակի բաժնում մեկը կամավոր հանձնել է ակոսափող հրազեն, մեկ այլ քաղաքացի՝ ինքնաձիգ։
Կրկին կոչ ենք անում հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը․ դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
