Հազարավոր հայաստանցիների հեռախոսահամարների արտահոսք է եղել. Ահազանգ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

«Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։

Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։

Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»։

S3cureEvn հիմնադիր Լևոն Իսաջանյանն էլ մանրամասնում է.

«Անհայտ անձը վաճառքի է հանել  լոտ որը պարունակում է 10 միլիոն կոնտակտային տվյալ՝ տարբեր երկրներին վերաբերվող ։

Ներկա վալիդացիան որը արել եմ ցույց է տալիս առ այն, որ լոտի մեջ գոյություն ունի մոտավոր հաշվարկով 277,000 hազար համար որը վերաբերվում է ՀՀ բջջային  կոդերին։

Հավանաբար այն վերաբերվում է get contact – ի ֆուկնցիոնալկության նման հավելվածի  pattern-ին [Հաստատված չի ] ։

Ինչ եմ ուզում տվյալ օրինակով հորդորեմ, երբևէ նման հավելվածներ, երբ ձեզանից ցանկանում է մուտք դեպի ձեր կոնտակների բազա՝ ՄԻ ՏՎԵՔ ։

Այս արտահոսքի պատճառը բջջային օպերատորբները չեն՝ հաստատ։ Սա արդեն մարդկանց թվային անվտագության հիգինեայի բացակայությունից է գալիս»։

Share This