Կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ, շնորհավո՛ր ծնունդդ, Հայկո ջան

Օգոստոսի 25-ը Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն է:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրվա կապակցության գրառում է արել «Տելեգրամ»-ի իր ալիքում:

«Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում: Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր:

Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ:

Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր»,- գրել է Ալեն Սիմոնյանը:

Երգիչ Հայկոն մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին: Նա ծանր վիճակում հոսպիտալացվել էր։ Մեկ շաբաթից ավելի գտնվելով «Միքայելյան» հիվանդանոցի (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ) վերակենդանացման բաժանմունքում, կնքել էր իր մահկանացուն:

Երգիչը թաղված է Երեւանի քաղաքային պանթեոնում:

Share This