Կոպիրկին․ Ռուսաստանի ռազմական ներկայությունը կարևոր գործոն է Հայաստանի անվտանգության համար
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում խոսել է ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության մասին։ Դեսպանը նշել է․
«Ռուսական ռազմական ներկայությունը նախկինի պես Հայաստանի անվտանգության համակարգի և տարածաշրջանային կայունության կարևոր գործոնն է։ Մեր զինվորականները տարածաշրջանում ոչ մեկին չեն սպառնում։ Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելը ակնհայտ անիմաստ նախաձեռնություն է»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։
ՌԴ դեսպանը ընդգծել է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատել չի ստացվի, կխոչընդոտեն աշխարհագրությունը, համատեղ պատմությունը, անդրկովկասյան պետությունների հետ Ռուսաստանի բազմապլանային կապերի ծավալը։
ՀՀ-ում ՌԴ դեպսանի խոսքով՝ այնուամենայնիվ, առանձին արտաքին խաղացողներ նման գաղափարներ են արտահայտում՝ մերկացնելով սեփական նկրտումներն ու տարածաշրջանային իրողությունների շուրջ թույլ ընկալումը։
