Կիսամերկ Բյանկա Սենսորին եւ դեմքը թաքցնող Քանիե Ուեսթը
Քանիե Ուեսթի կինը՝ Բյանկա Սենսորին, փոխել է մազերի գույնը վառ վարդագույնի։ Բյանկան PROTOTYPES Menswear գարուն/ամառ 2025 ցուցադրությանը Փարիզում հայտնվել է նոր կերպարով։


Աութֆիտի ընտրության հարցում նա հավատարիմ է մնացել իրեն՝ հագել էր մարմնագույն բոդի բաց մեջքով, որը երեւակայելու տեղ չէր թողնում։ Բյանկան կերպարը լրացրել է գոլֆերով եւ կրունկով կոշիկներով։
Մինչդեռ նրա ամուսինը փակել էր այն ամենը, ինչ հնարավոր էր, ներառյալ դեմքը։ Նա հագել էր լրիվ սպիտակ կոստյում՝ փղոսկրի գույնի ցանցով, որը փակում էր դեմքը։ Կրում էր նաեւ սպիտակ ձեռնոցներ։ Նա իր հագուտսով հիշեցնում էր մեղվաբույծի։
