«Կարմիր կամուրջ»-ը վերանորոգել է Սամվել Ալեքսանյանի հետ համագործակցող գործարարը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ նոյեմբերի 16-ին մասնակցել է Երևանի պատմական «Կարմիր կամուրջ» հուշարձանի բացման արարողությանը։ «Հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվել են բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված հուշագրի շրջանակում»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում:
