«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը չի բացառել, որ կզրուցի Պուտինի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ ընտրություններից հետո դեռ չի խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն արդեն խոսել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդում է BBC-ն։

«Կարծում եմ՝ կխոսենք»,- ասել է նա Պուտինի հետ շփվելու մասին։ Նա չի բացահայտել Զելենսկու հետ զրույցի մանրամասները։

Նա հայտնել է, որ չորեքշաբթի առավոտից խոսել է «հավանաբար, 70 համաշխարհային առաջնորդների», այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Նրա հետ իր զրույցն անվանել է «շատ լավ խոսակցություն»։

Հարցազրույցում Թրամփը նաև պատմել է նախագահ Ջո Բայդենի և ընտրություններում իր մրցակից փոխնախագահ Քամալա Հարիսի հետ իր հեռախոսազրույցների մասին։

Չորեքշաբթի Բայդենն ու Հարիսը զանգահարել են նրան՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ։

Share This