Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն

Լրատվական կայքերում և համացանցում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկան ծեծի են ենթարկել մի քաղաքացու՝ պահանջելով, որ նա ընդունի չկատարած հանցագործությունը:

Միաժամանակ, հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկանության ծառայողները հորդորել են, որ վնասվածքների վերաբերյալ հայտնի, որ դրանք ստացել է ընկնելու հետեւանքով:

ՆԳ նախարարի հանձնարարությամբ անմիջապես ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի շրջանակում օպերատիվորեն պարզվել են որոշ հանգամանքներ։ Պարզվել է, որ դեկտեմբերի 5-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած վերոհիշյալ տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Չարենցավան քաղաքի զբոսայգում ընկնելու հետեւանքով։

Տղամարդն իր բացատրության մեջ հաստատել է ոստիկանների կողմից բռնության ենթարկվելը:

Միաժամանակ, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն իրենց բացատրություններով հերքել են նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը։

ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Share This