Ծաղիկներ տան համար եւ ոչ միայն. բանանի կեղեւը կպահի ձեր վարդերը առողջ եւ գեղեցիկ
Վարդերը, հավանաբար, ամենահայտնի ծաղիկներն են Հայաստանում։ Դրանք իրենց հիանալի են զգում բակերում, այգիներում եւ պատշգամբներում։ Այսօր մենք ձեզ հետ կիսվում ենք մի պարզ եւ մատչելի հնարքով՝ թե ինչպես կարելի է այս ծաղիկները հնարավորինս թարմ պահել:

Farmer and Stone Family Farmstead-ի հիմնադիր Քրիստի Սթոունն ասում է, որ բանանի կեղեւը բույսերի աճի խթանման ամենաարդյունավետ միջոցներից է, եւ դուք կարող եք դրանք վերածել «պարզ» օրգանական պարարտանյութի՝ ձեր վարդերը գեղեցիկ եւ առողջ պահելու համար:

«Բույսերի մեծ մասին անհրաժեշտ է երեք հիմնական մակրոէլեմենտների որոշակի քանակություն՝ ազոտ, ֆոսֆոր եւ կալիում: Թեեւ այգում ազոտ ավելացնելու մի շարք եղանակներ կան, կալիումի մակարդակի բարձրացման հարցում մեթոդներն ավելի քիչ են: Բանանի կեղեւը կարող է նպաստել դրան, իսկ դրա պարարտանյութը շատ հեշտ է պատրաստել»,- նշում է նա։

Վարդերը մեծապես կշահեն կալիումի ավելացումից, քանի որ այս սննդանյութն օգնում է բույսերին կլանել ջուրը, ինչը աներեւակայելի կարեւոր է, հատկապես, տաք ջերմաստիճանի դեպքում եւ դրանց լիարժեք ծաղկման համար:

Բանանի կեղեւը օգտագործելու հեշտ եղանակներից մեկը այն, պարզապես, վարդերի հիմքի շուրջը թաղելն է: Դրանք ժամանակի ընթացքում կքայքայվեն՝ դանդաղորեն համալրելով ծաղիկը կալիումով, ինչպես նաեւ ավելացնելով ազոտի մակարդակը:
