Խոշոր հրդեհ՝ Հայաստանում
Հունիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն 3-րդ թաղամասում գործող ՄԳ սուպերմարկետի հետնամասի շենքերից մեկի 1-ին հարկի պատշգամբում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

