Խոլեստերինի բարձր մակարդակը կապված է անոթային դեմենցիայի զարգացման վտանգի հետ

Գիտնականները պարզել են, որ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի ու անոթային դեմենցիայի զարգացման վտանգի միջև կա ակնհայտ կապ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Medicine ամսագրում։

Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են՝ ինչու են նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, այդ թվում նաև Ալցհեյմերի հիվանդությունն ու թուլամտության այլ տեսակները, հաճախ ուղեկցվում արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմամբ։ Գիտափորձի շրջանակներում փորձագետները վերլուծել են երկու խոշոր հետազոտությանը մասնակցած ավելի քան 1800 մարդու տվյալները։

Մասնագետները պարզել են, որ դեմենցիան զարգանում է խոլեստերինի՝ լեղաթթուների վերածվելու գործընթացի՝ կատաբոլիզմի ֆոնին։ Բացի այդ, հետազոտությունը նաև ցույց է տվել, որ խոլեստերինային դեղերը, որոնք արգելակում են այդ տարրերի կլանումն արյան մեջ, նպաստում են անոթային դեմենցիայի զարգացման հավանականության բարձրացմանը։

Այսպիսով, գիտնականների հիպոթեզը ենթադրում է դեմենցիայի զարգացում, հնարավոր է, սեռերից յուրաքանչյուրի համար գլխուղեղի` սպեցիֆիկ  ազդակային ուղիների միջոցով` լեղաթթուների սինթեզի և խոլեստերինի կատաբոլիզմի ֆոնին:

Share This