Խաղաղությունը պետություն կառուցելու ամենաուժեղ և պատասխանատու գործիքն է.Լիլիթ Մուրադյան
Խաղաղությունը պետություն կառուցելու ամենաուժեղ և պատասխանատու գործիքն է։ Եվ այսօր մեր երկիրը գնում է հենց այդ ճանապարհով՝ գիտակցելով, որ կայուն զարգացումը հնարավոր է միայն խաղաղ ու կանխատեսելի միջավայրում։
Սակայն քաղաքական դաշտ են մտել հին ու նոր դեմքեր, որոնք կեղծ հայրենասիրությամբ և բարձրագոչ հայտարարություններով փորձում են իրենց ներկայացնել որպես «ելք» իբր ստեղծված իրավիճակից, այն դեպքում, երբ հենց իրենք են տարիներ շարունակ երկիրը տարել փակուղի՝ թողնելով ծանր հետևանքներ պետության ու ժողովրդի համար:
Տարբեր «փաթեթավորումներով» ու անուններով նույն ուժերը փորձում են ներկայանալ որպես նոր դեմքեր և առաջարկել հերթական «փրկության» սցենարները։ Փոխվում է հռետորաբանությունը, բայց չի փոխվում բովանդակությունը, չի փոխվում նրանց իրական մոտիվը՝ իշխանության վերադարձը և հին բարքերին վերադառնալը, որոնք սպասարկում են այլ երկրի եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերը։
Իսկ այսօր գործող իշխանությունը գնում է միակ պատասխանատու ճանապարհով՝ անվտանգ միջավայր ստեղծելու, պետական ինստիտուտները ամրապնդելու և մարդկանց արժանապատիվ կյանքով ապահովելու ուղղությամբ։
Այսօր ընտրությունը պարզ է և հստակ՝
խաղաղություն և զարգացում։
