Լև Լեշչենկոն չի դադարեցնում իր համերգային գործունեությունը

Ռուս հայտնի երկգիչ Լև Լեշչենկոյի անվան մշակութային հիմնադրամի տնօրեն Անդրեյ Գայդելը kp.ru-ի հետ զրույցում հերքել է, որ արտիստը դադարեցնում է իր համերգային գործունեությունը։ Գայդելի խոսքով, այս պահին Լեշչենկոն հարցազրույցներ չի տալիս, ինչպես նաև չի մեկնաբանում իր ինքնազգացողության մասին լուրերը։

«Այն, ինչ վերաբերում է առողջությանը, նրա անձնական կյանքն է։ Նա իրեն զգում է իր տարիքին համապատասխան։ Եվ նա հանդես է գալիս իր ուժերի ներածին չափով»,- ասել է նա։

Գայդելը նշել է, որ  Լեշչենկոն ստիպված է աշխատել 82 տարեկանում, քանի որ նա պետք է աշխատավարձ վճարի իր թիմին։ Տնօրենը հերքել է նաև, որ երգիչը բիզնեսով է զբաղվում.

Օգոստոսի 19-ին հաղորդվել էր, որ պետությունը Լեշչենկոյին 1,8 մլն ռուբլու անվճար դեղորայք է տրամադրել ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա  մոտ ախտորոշվել է հազվագյուտ հիվանդություն, որն առաջանում է նյութափոխանակության խանգարման պատճառով: Այժմ, ինչպես հայտնում է Mash Telegram ալիքը, Լեշչենկոն թերապիայի երկրորդ կուրսն է անցնում։

Share This