Լռություն փոթորկից առաջ. Մոուրինյուն անսպասելի որոշում է կայացրել Ռեալի դեմ խաղից առաջ
Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ներկա չի գտնվի Չեմպիոնների լիգայի անցումային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղի նախախաղային մամուլի ասուլիսին։ Այս մասին հայտնում է պորտուգալական հեղինակավոր A Bola պարբերականը՝ հղում անելով ակումբի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ երեքշաբթի օրը 63-ամյա մասնագետի փոխարեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին կպատասխանի նրա օգնականը՝ Ժուաու Տրալյաուն:
