Լարսի ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երթևեկության սահմանափակումը սահմանվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի միջազգային ավտոմայրուղու Ժինվալի-Անանուրի հատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով։

Share This