Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասվում է հաղորդագրության մեջ:

Պատճառը եղանակային պայմաններն են։
Ճանապարհը բաց է մարդատար տրանսպորտի համար։

Share This