Լավագույն սմուզիները սակավարյունությունից ազատվելու համար

Անեմիան կամ սակավարյունությունը խնդիր է, որը պայմանավորված է արյան մեջ էրիթրոցիտների և հեմոգլոբինի նվազմամբ: Դրա առաջացմանը նպաստող հիմնական գործոններն են տարբեր հիվանդությունները, արյան կորուստն ու սննդակարգում երկաթ պարունակող մթերքի պակասը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի թարմ, համեղ ու օգտակար ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել սակավարյունությունից:

Բողկով ու ճակնդեղով ըմպելիք

Այս ըմպելիքը պարունակում է հսկայական քանակությամբ երկաթ ու մի շարք այլ հանքանյութեր ու վիտամիններ:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2-3 հատ փոքրիկ ամսաբողկ կամ ոչ մեծ կտոր բողկ,
  • մի բուռ սպանախ,
  • հազարի 2 թերթիկ,
  • ½ թեյի գդալ գարեջրի խմորիչ,
  • 1 բաժակ ջուր,
  • 1 ճաշի գդալ կտրատած թարմ ճակնդեղ:

Գարեջրի խմորիչից բացի, բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնել գարեջրի խմորիչն ըմպելիքը երկաթով էլ ավելի հարստացնելու համար: Այս ըմպելիքը հարկավոր է ընդունել թարմ վիճակում փոքր չափաբաժիններով:

Ճակնդեղով ու գազարով ըմպելիք

Ճակնդեղը հարուստ է երկաթով ու հակաօքսիդանտներով, իսկ գազարն օգնում է ավելի լավ յուրացնել դրանք:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 հատ գազար,
  • 1 ճաշի գդալ կտրատած թարմ ճակնդեղ,
  • 250 մլ ջուր,
  • 1 թեյի գդալ գարեջրի խմորիչ:

Գարեջրի խմորիչից բացի, բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնել գարեջրի խմորիչը և խմել ամեն առավոտ:

Մաղադանոսով սմուզի

Այս սմուզին ունի շատ սուր յուրահատուկ համ, սակայն այն անչափ օգտակար է: Ըմպելիքն ավելի լավ յուրացնելու համար այն կարելի է համադրել կիտրոնի հյութի հետ:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 250 մլ ջուր,
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
  • մաղադանոսի ոչ մեծ կապ:

Բոլոր բաղադրիչները կոտորակիչով լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված և խմել ուտելուց առաջ:

Սպանախով, նեխուրով ու գազարով սմուզի

Այս ըմպելիքը պարունակում է վիտամիններ ու հանքանյութեր, որոնք էներգիա են հաղորդում և օգնում են ազատվել անեմիայի ախտանշաններից:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • նեխուրի փոքրիկ կապ կամ ցողունը,
  • 1 հատ գազար
  • մի բուռ սպանախ,
  • 200 մլ ջուր:

Բոլոր բաղադրիչները կոտորակիչով լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված և խմել դատարկ ստամոքսին:

Share This