Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է․ իրանագետ
Իարանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է, և դրա տապալման նախաձեռնողը, դժվար չէ կռահել, որ իսրայելական կողմն է։
Լիբանանի վրա չդադրած հարձակմանը հաջորդել է նաև օդային հարված իրանական Լավան կղզուն, որին ի պատսխան, Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին՝ պատճառելով լուրջ վնասներ։
Լիբանանում շարունակվող հարձակումներին իր պատասխան էլ կրկին փակվել է Հորմուզի նեղուցը»։
