Իրանից Հայաստանի միջոցով Ռուսաստան է վերադարձել 196 ՌԴ քաղաքացի
Իրանից Հայաստանի միջոցով Ռուսաստան է վերադարձել 196 Ռուսաստանի քաղաքացի, հայտնում են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից։
Նրանց մեծ մասը Իրանի Բուշերի ատոմակայանի տարհանված աշխատակիցներն են։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարությանը, մեր անվտանգության մարմիններին և Իրանի ու Հայաստանի ղեկավարությանը այս գործողությունն իրականացնելու համար։ Տեղում մնում է մոտ 450 մարդ՝ նրանք, ովքեր դեռևս չեն կարողանում լքել տարածքը», – ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Դեսպանատան դիվանագետները, հայկական կողմի հետ սերտ համակարգմամբ, շարունակում են հետևել իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացիներին:
