Իսրայելն արդեն օգտվել է Սիրիայում ստեղծված իրավիճակից․ Մեդվեդև

Սիրիայում ստեղծված իրավիճակից արդեն օգտվում են մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսրայելը։ Ռուս լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ակնհայտ է, որ մի շարք այլ երկրներ արդեն օգտվում են ստեղծված իրավիճակից։ Օրինակ՝ Իսրայելն արդեն անվավեր է հայտարարել Գոլանի բարձունքների վերաբերյալ նախկին համաձայնագրերը և տարածում է իր հաջողությունները։ Ես չգիտեմ, թե արդյոք դա այն է, ինչին ձգտում էին ներկայումս Սիրիայի մայրաքաղաքում գտնվող ընդդիմադիր ուժերը», – հավելել է Մեդվեդևը:

Share This