Ինչ է սպասվում առաջիկայում. զրույց էքստրասենսի հետ

Ambion.news-ի զրուցակիցը էքստրասենս-շաման ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ է, որը վերջերս արժանացել է « Տարվա լավագույն դեմք 2023 տիտղոսին»՝ Լոս-Անջելեսում կայանալիք բարեգործական ծրագրի շրջանակում ։Արմանի ձեռքբերումներից է նաև 2021թ-ին Անգլիայում կայացած էքստրասենսների մրցույթին մասնակցնելն ու հաղթելը, որտեղ 100-ից ավել փորձություն հաջողությամբ հաղթահարելը եւ բազմաթիվ մրցակիցներին շրջանցելը նրան արժանացրել է Գրան Պրի մրցանակի։
Երևանում գործում է ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ջանքերով բացված բարեգործական հիմնադրամը, որի գործունեության շնորհիվ աուտիկ եւ այլ խնդիրներ ունեցող հազարավոր երեխաներ աջակցություն են ստանում։ Վերջերս նմանատիպ գրասենյակ է բացվել նաև ՌԴ -ի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ երիտասարդ էքստրասենսը նույնպես ակտիվ գործունեություն է ծավալում ։
Խոսելով ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին՝ էքստրասենս-շաման ԱՐՄԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ վստահեցրեց, որ առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում , մինչև 2026 թ․ հայ ազգի համար նոր ճանապարհի, նոր ելքերի եւ հաջողությունների շրջան է սպասվում ։ Ներքաղաքական լարվածություն, իշխանության փոփոխություն է տեսնում էքստրասենսը, որոնց հաջորդելու է հանգստության, լիցքաթափման փուլը․« Հատկապես մեծահարուստների համար դժվարին ժամանակներ են լինելու, շատ բան են կորցնելու, կորցնելու են այն, ինչ ունեցել են, իսկ հասարակության համար դրական շրջան է լինելու, զրոյից ենք սկսելու ամեն ինչ, այդպես է թելադրում լուսնային գրաֆիկը »,-ասաց նա։

 

 

Share This