«Ինչ ասում է՝ ճիշտ է ասում». Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ ինքն ու Հայկ Սարգսյանը ընկերներ չեն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ հայտարարելով. «Մենկանաբելու ոչ մի բան չկա, որովհետեւ ոչ մի խոսելու բան չկա»։
NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, որ ՔՊ–ական պատգամավորը ԱԺ նախագահին իր ընկերը չի համարում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ինչ ասում է՝ ճիշտ է ասում»։
Ավելի վաղ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ընկերնէ և եթե ներկա լիներ ՔՊ վարչության նիստում, ապա կողմ կքվեարկեր 2026–ի ընտրություններում ՔՊ ցուցակում իր ընդգրկվելուն։ Իակ հարցին՝ Ալեն Սիմոնյանը ձեր ընկե՞րն է, նա կարճ պատասխանել էր՝ ոչ։
