Ինչպես պայքարել ավիտամինոզի դեմ. խորհուրդներ մասնագետներից

Մանկական ալերգոլոգների և իմունոլոգների ռուսական ասոցիացիայի փոխնախագահ Յուրի Սմոլկինի խոսքով՝ եթե մարդը մշտապես հետևում է իր սովորություններին ու ճիշտ է սնվում, ապա ավիտամինոզը չի դառնա նրա սեզոնային խնդիրներից մեկը: Փորձագետն ընգգծում է, որ ներկայում մարդիկ շատ ավելի քիչ են բախվում ավիտամինոզի խնդրին, քան 10 տարի առաջ, ինչը պայմանավորված է նրանով, որ թարմ մրգեր ու բանջարեղեն այժմ կարելի է գտնել անգամ ձմռանը: Այստեղից հետևում է, որ ավիտամինոզի դեմ պայքարում անառողջ ու չհամակարգված սննդակարգը որևէ կերպ չի օգնի:

«Աղքատիկ սննդակարգի դեպքում ավիտամինոզից խուսափելն անհնարին կլինի, սակայն վիտամինների ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան և պակասը: Սա է պատճառը, որ ինքնուրույն վիտամինային կոմպլեքսներ ընդունել չի կարելի: Դա կարելի է անել միայն բժշկի նշանակմամբ», – նախազգուշացնում է Սմոլկինը:

Մեկ այլ փորձագետ՝ սննդաբան Մարինա Վաուլինան նախագարնանային հնարավոր ավիտամինոզի դեմ խորհուրդ է տալիս պայքարել վառ գույների (կարմիր, նարնջագույն և այլն) մրգերի ու բանջարեղենի միջոցով՝ օգտագործելով դդում, բուլղարական պղպեղ, գազար, նարինջ ու այլ ցիտրուսային մրգեր: Նրա խոսքով՝ նման մթերքը հարուստ է վիտամիններով ու հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը բորբոքումներից և բարելավում են ֆիզիկական ու հագեկան վիճակը:

«Բացի այդ, հարկավոր է հաճախակի պատրաստել ձկներով ու ծավամթերքով ուտեստներ և բանջարեղենային խյուս-ապուրներ, որոնք հարկավոր է եփել առավելագույնը երեք րոպե՝ վիտամինները չկորցնելու համար: Շատ օգտակար է նաև մասուրի թուրմը, որն օրգանիզմին տոնուս է հաղորդում և պահպանում է սպիտակուցային ու ածխաջրային հաշվեկշիռը», – ընդգծում է մասնագետը:

Share This