Ինչպես մաքրել օրգանիզմը մակաբույծներից և ազատվել ավելորդ ճարպաշերտերից

Որևէ քաղցր բան ուտելու ցանկությունը շատերի մոտ է ի հայտ գալիս և եթե նման ցանկությունը չափազանց հաճախ չի անհանգստացնում, ապա անհանգստանալու պատճառ չկա: Սակայն եթե նկատվում է «շաքարային կախվածություն», ապա դա կարող է պայմանավորված լինել սթրեսով կամ օրգանիզմում մակաբույծների առկայությամբ:

 

Երբ մարդը չափազանց շատ է քաղցր մթերք օգտագործում, նրա օրգանիզմում սկսվում է ավելորդ լորձ կուտակվել, իսկ այդ լորձը հիանալի միջավայր է սնկերի ու բակտերիաների բազմացման համար: Սա նշանակում է, որ դրանք զրկում են մարդուն սննդարար նյութերից ու էներգիայից:

 

Այս դեպքում քաղցր ուտելու ցանկությունը մշտական է լինում: Բացի այդ, որքան շատ են օրգանիզմում մակաբույծները, այնքան շատ ճարպ է կուտակվում, քանի որ մակաբույծներն ապրում են հենց այդ ճարպային կուտակումներում:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ բաղադրատոմս, որը կօգնի մաքրել օրգանիզմը բոլոր մակաբույծներից: Մակաբույծներից ազատվելու դեպքում մարդը կազատվի ոչ միայն քաղցր ուտելու ցանկությունից, այլև ավելորդ ճարպաշերտերից: Բացի այդ, այս բաղադրատոմսը կօգնի բարելավել ինքնազգացողությունն ու լինել միշտ էներգիայով լի:

 

Բաղադրությունը.

 

·        2 ճաշի գդալ կտավատի սերմ,

 

·        2-3 հատ չորացրած մեխակ:

 

Պատրաստման եղանակը.

 

Պարզապես հակավոր է բոլոր բաղադրիչները լցնել սրճաղացի մեջ և մանրացնել, մինչև ստացվի համասեռ փոշիանման զանգված:

 

Օգտագործման եղանակը.

 

Ստացված փոշին կարելի է խառնել գոլ զտված ջրին կամ ավելացնել նախաճաշին: Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն առավոտ 2 ճաշի գդալ: Կատարել այս պրոցեդուրան 3 օր, որից հետո հարկավոր է 3 օր դադար անել և կրկնել կուրսը: Ցանկալի է շարունակել նույն կերպ մեկ ամիս:

 

Մակաբույծների բազմացումը կանխելու համար խորհուրդ է տրվում կրկնել այս կուրսը տարվա ընթացքում մի քանի անգամ: Այս հիանալի միջոցը ոչ միայն կմաքրի օրգանիզմը, այլև կբարելավի մարսողությունն ու կազատի փորկապությունից:

Share This