Ինչպես դանդաղեցնել գլխուղեղի ծերացումը. օգտակար խորհուրդներ

Տարիքի հետ մարդու կոգնիտիվ կարողությունները վատթարանում են, ինչի հետևանքով առաջին հերթին տուժում են հիշողությունը, ուշադրությունն ու մտածողության արագությունը։ Սա սովորաբար պայմանավորված է լինում գլխուղեղի ծերացմամբ, մինչդեռ կան միջոցներ, որոնք կօգնեն դանդաղեցնել այդ գործընթացը։

Ինչպես գրում է KP.RU-ն, մասնագետներին արդեն հայտնի են մի շարք գործոններ, որոնցից կախված է գլխուղեղի դեգրադացման արագությունը։ Ընդ որում, այդ լծակներից որոշները մարդկանց ձեռքում են լինում և կարող են արդյունավետ գործիք դառնալ խնդրի դեմ պայքարում։

Բժիշկների խոսքով՝ գլխուղեղի ակտիվության պահպանման համար առաջին հերթին հարկավոր է խուսափել վարակներից, այդ թվում՝ կորոնավիրուսից, գրիպից ու հերպեսից։ Դրա համար հարկավոր է պատվաստվել ու անհրաժեշտության դեպքում կիրառել համապատասխան դեղամիջոցներ։

Գլխուղեղի վիճակի վրա բացասաբար է անդրադառնում նաև սթրեսը։ Տագնապն ու վատ տրամադրությունը խթանում են ակտիվությունը, ինչն էլ «ծերացնում» է գլխուղեղը։ Սրթերսից ազատվելու համար կարելի է մարզվել, լողով զբաղվել ու շփվել մարդկանց հետ։

Գլխուղեղի աշխատանքի վրա կարող է ազդել նաև սննդամթերքը։ Այս օրգանի աշխատանքը խթանող սննդամթերքի տեսակների շարքին են դասվում հատապտուղները, մրգերը, բանջարեղենը, համեմունքներն ու ձուկը։

Բացի այդ, շատ օգտակար են հաճելի տպավորությունները, ուստի հարկավոր է հաճախել ցուցահանդեսներ, կարդալ հաճելի գրքեր ու հաճախ ֆիլմեր դիտել։

Share This