Ժորա Չիչոյանը կնշանակվի դատարանի նախագահ.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ կնշանակվի Ժորա Չիչոյանը։ ԲԴԽ-ն ՀՀ նախագահին է առաջարկել Ժորա Չիչոյանի թեկնածությունը՝ դատարանի նախագահի պաշտոնում։ Որոշումը ԲԴԽ-ն կայացրել է այսօր։

Հատկանշական է, որ ՀՀ նախագահը չէր ստորագրել Ժորա Չիչոյանի՝ դատավորի պաշտոնում  նշանակման հրամանագիրը՝ բարեվարքության առնչությամբ ԿԿՀ եզրակացության հիմքով, ուստի, պարզ չէ, թե ինչպես է այս անգամ վարվելու նախագահը։

Հիշեցնենք, որ  Չիչոյանը դատավոր էր նշանակվել   օրենքի ուժով, իսկ նրա երդմնակալությունն էլ եղել է ոչ թե նախագահականում, այլ՝ ԲԴԽ-ում, երբ վերջինիս հորեղբայրը՝ Սերգեյ Չիչոյանը,  որն այժմ Վճռաբեկ դատարանի դատավոր է, այդ ժամանակ ԲԴԽ անդամ էր։

 Նշենք, որ Ժորա Չիչոյանի հնարավոր նշանակման մասին լուրեր վաղուց էին շրջանառվում, ավելին, ըստ լուրերի՝  Ժորա Չիչոյանի համար «երաշխավորում» էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։ Բացի այդ, Չիչոյանն ընդգրկված էր նաև քաղաքացիների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունների քննություն իրականացնող դատավորների ցանկում։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Չիչոյանի հիմնական «մրցակիցը» Դավիթ Արղամանյանն էր, իսկ իրապես արժանավոր դատավորների  անգամ հնարավորություն չէր տրվում։

Լուսանկարում՝ Ժորա Չիչոյանի երդմնակալությունը՝ ԲԴԽ-ում

Share This