Ժողովրդական բաղադրատոմսեր ոտքերի տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից ազատվելու համար

Ոտքերի առատ քրտնարտադրությունն ու տհաճ հոտը բավական տարածված խնդիր է, որի դեմ շատերն են պայքարում: Կա տարածված կարծիք, որ այս խնդրից ազատվելը շատ բարդ է, մինչդեռ իրականում կան մի շարք հասանելի ու արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն մոռանալ տհաճ հոտի մասին:

Այս բնական միջոցները պարունակում են միայն տարածված բաղադրիչներ, ուստի հասանելի են յուրաքանչյուրին: Դրանք ոչ միայն չեն առաջացնում կողմնակի բարդություններ և արդյունավետ կերպով ազատում են տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից, այլև ազատում են անգամ սնկերից ու մանրէներից, որոնք էլ սովորաբար հանգեցնում են նման խնդիրների:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:

1-ին բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

1 ճաշի գդալ չորացրած հազրեվարդ,

անանուխի մի քանի չորացրած տերև,

1 ճաշի գդալ չորացրած եղեսպակի տերևներ,

200 մլ օղի:

Պատրաստման եղանակը.

Բոլոր բույսերը լցնել ապակյա տարայի մեջ և ավելացնել օղին: Թրմել առնվազն 2-3 օր, այնուհետ պահել տարան չոր ու զով տեղում: Ոգեթուրմը քամել պետք չէ:

Օգտագործման եղանակը.

Մինչ ստացված ոգեթուրմն օգտագործելը հարկավոր է նախ ոտքերը լվանալ հատուկ լուծույթով: Անհրաժեշտ է գոլ ջրին ավելացնել մի փոքր կերակրի սոդա ու ծովի աղ, ոտքերը 10 րոպե դնել այդ լուծույթի մեջ, այնուհետև լավ չորացնել: Այս պրոցեդուրայից հետո բամբակի կտորը թրջել պատրաստած թուրմով և քսել այն ոտնաթաթերին: Այս ոգեթուրմը պայքարում է առատ քրտնարտադրության, մանրէների ու սնկերի դեմ, իսկ հազրեվարդն ու անանուխն օգնում են ազատվել տհաճ հոտից ու խոնավեցնել մաշկը:

2-րդ բաղադրատոմսը.

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

եգիպացորենի օսլա,

եղեսպակ,

անանուխ:

Պատրաստման եղանակը.

2-3 ճաշի գդալ խոտաբույսերի խառնուրդը նախ սրճաղացով լավ մանրացնել, այնուհետև ավելացնել ստացված զանգվածից 2-3 անգամ շատ եգիպացորենի օսլա: Լավ խառնել, լցնել ապակյա տարայի մեջ ու պահել չոր վայրում:

Օգտագործման եղանակը.

Ստացված խառնուրդն անհրաժեշտ է քիչ քանակությամբ քսել ոտնաթաթերի չոր մաշկին կոշիկը հագնելուց առաջ: Այն կօգնի նվազեցնել քրտնարտադրությունն ու կանխել տհաճ հոտի առաջացումը

Share This