Ժայռաբեկոր է ընկել
Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների անփույթ կազմակերպման արդյունքում, մինչեւ երկու տոննա քաշով ժայռաբեկորն անջատվել է ժայռից եւ ընկել երկաթուղային գծերի վրա:
Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս՝ երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայումս երթեւեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների նախարարությանը:
