Թռչունների պատճառով չեղարկվել է Բիշքեկ-Մոսկվա չվերթը

«Աէրոֆլոտ» ընկերության Բիշքեկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը թռիչքն ընդահտել է հենց թռիչքուղում թռչունների պատճառով։ Ինչպես հայտնել են ընկերությունից, օդանավը տեխնիկական զննում է անցնում։

«հունիսի 8-ի SU1887 Բիշքեկ-Մոսկվա չվերթը չեղարկվել է՝ թռիչքուղու վրա թռչունների հայտնվելու պատճառով։ Ընդհատված թռիչքից հետո օդանավի լրացուցիչ տեխնիկական զննում անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասվում է հրապարակման մեջ։

Ուղևորների սպասելու  ժամանակը կրճատելու նպատակով նրանց  վերագրանցել են հաջորդ չվերթին, որը կշահագործվի ավելի մեծ ինքնաթիռով։

Share This