Թռչնի բույն

Ողջույն սիրելի համեղավանցիներ։

Տոնական թխվածքաբլիթներով եմ կիսվում ձեզ հետ, ձևը ստանալու համար անհրաժեշտ է <<սխտոր ճզմելու >>գործիք
Վրան զարդարել եմ կոնֆետներով, իսկ որպես միջուկ օգտագործել նուտելլա։

Խմորի համար անհրաժեշտ է՝
250 գր ալյուր
170գր կարագ
1ձու
120գր շաքարի փոշի
40գր կակաո
1թ/ գդ փխրեցուցիչ
Կես թ/գդ վանիլին

Չոր բաղադրիչները խառնում ենք իրար, հետո ավելացնում կարագը, ձուն, ստանում փափուկ խմոր, որը բաժանում ենք գնդերի, սննդային թաղանթով ծածկում , 1 ժամ դնում սառնարան ։
Հետո արդեն բույնի տեսք ստանալուց հետո, մեջտեղի մասում ՝բաժակի օգնությամբ սեղմում ենք, որ փոսիկ լինի , որ հետո էլ թխելուց հետո լցնենք նուտելլան ։
Թխում ենք ջեռոցում 180*

 

Share This