Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ առողջ երկխոսության մեջ է։ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչպես նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք միանգամայն պատրաստ ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան–Թուրքիա սահմանի բացմանը։ Պատրաստ ենք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնել։ Մենք Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք»,– նշեց Միրզոյանը։
Նա ընդգծեց` ՀՀ կառավարությունը կարևոր է համարում, որ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան։
Share This