«Թմբաթա» ֆոլկ – ռոք խումբը հանդես եկավ «Ֆրեսկո»- փառատոնի շրջանակում

Օգոստոսի 21-ից  Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը: Հայաստանը 7 օր շարունակ կվերածվի մշակութային ժողովրդական տոնի՝ ծավալվելով թե Երևանի սրտում, թե մարզերի պատմամշակութային վայրերում:

Փառատոնային առաջին օրերն անց են կացվում   Վանաձորում, ներառելով ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, վարպետության դասեր, ներառական ճամբար։ Օգոստոսի 23-ին   համերգային ծրագրով հանդես եկավ «Թմբաթա» ֆոլկ – ռոք խումբը։ Ժամեր շարունակ  Վանաձորում  տիրում էր բարձր մշակութային տրամադրություն, իսկ ահա համերգային բարձր տրամադրությունը  հաջորդ օրը վստահված էր «Հորովել» երգի և պարի անսմբլին։

a2eec621-3706-4f7d-9534-45841efc8243.jpg (97 KB)

Ամեն տարի փառատոնն իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից հոգևորականների, արվեստագետների, կինոգործիչների և այլ մտավորականների: Այս տարի փառատոնի շրջանակում   Հայաստան  են ժամանել «Հաշմանդամների Համառուսաստանյան և միացյալ կազմակերպությունների միություն ABIART» հասարակական ասոցիացիայի նախագահ Նատալյա Կրելին, ում հետ հետաքրքրված մասնագետները  հնարավարություն կունենան մասնակցելու վարպետության դասերի,  դիտել ֆիլմեր և ունենալ քննարկումներ, հդնիխումները տեղի կունենան թե Վանաձորում, թե Երևանում։ Նատալյա Կրելը փառատոնի միակ հյուրը չէ, միջոցառման ընթացքում Հայաստան կժամանեն նաեւ Իտալիայի Տեռնիի կինոփառատոնի  գլխավոր տնօրեն Առնալդո Կազալին և գլխավոր պատասխանատու Բեատա Գոլենսկան։

«Ֆրեսկոն» առանձնակի նշանակություն է տալիս սոցիալական հատուկ խմբերի հետ աշխատանքներին՝ հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց, մանկատան սաներին, ովքեր ոչ միայն մասնակից են բոլոր միջոցառումներին, այլ ակտիվորեն ներգրավված են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում:

Հավելենք, որ փառատոնն իրակաանցնում է  «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։Փառատոնային երևանյան օրերը կմեկնարկեն օգոստոսի 26-ին ՝ Մոսկվայի տանը։

Share This