Թալանել են Հայաստանում հայտնի ընկերություններից մեկի վաճառքի մասնագետի բնակարանը
Նոյեմբերի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ավանեսովի փողոցի շենքերից մեկի բնակարանից խոշոր չափի գողություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած Երևանի քրեական ոստիկաններին Երևանի 28-ամյա բնակիչը հայտնել է, որ նույն օրը ժամը 09։00-ից մինչև ժամը 13։30-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացելով բնակարանի մուտքի դուռը, մուտք են գործել ներս և գողացել 1 մլն 800 հազար դրամ, 3550 ԱՄՆ դոլար, 1500 Եվրո և ոսկյա շղթա՝ իր կախազարդով։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես վաճառքի մասնագետ։
