Էս պայքարը չընդհատվող պայքար է. Բագրատ Սրբազանը Ներքին Հանդում ասել է, որ չեն նահանջելու

Բագրատ Սրբազան Ներքին Հանդում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ չեն նահանջելու:

«Այս պայքարը չընդհատվող պայքար է ու հենց այնպես դուրս չի եկել աշխարհի վրա։ Մենք այսօր կռվում ենք չարիքի դեմ, դժբախտություն ու մահ բերողի դեմ։  Նա մարդկանց կյանքերը դժբախտացրել է ու մեր երկիր մահ է բերել թե՛ իր առօրյա ներկայությամբ, թե՛ որպես կառավարիչ։Մենք չենք նահանջելու, որովհետև նահանջը նշանակում է մահ ու վերջ մեր երկրին»,- նշել է Բագրատ Սրբազանը:

Բագրատ Սրբազանը ասել է, որ այժմ վերադասավորումների փուլ է, և շարժման անմիջական գործողությունները ցույց կտան, թե ի վերջո ինչի է հասնելու շարժումը:

«Փաշինյանը պետք է հեռանա և կգնա: Երեկ ինձ Մեղրիում մարդիկ ասել են՝ հանկարծ չնահանջեք»,- ասել է նա: Ներքին Հանդի բնակիչները եւս հորդորել են Բագրատ Սրբազանին չնահանջել իր սկսած պայքարից:

Share This