Էլինա Ավանեսյանը Մոնտերեյի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը չի կարողացել դուրս գալ Մոնտերեյում ընթացող մրցաշարի երրորդ շրջան։ championat.com-ի հաղորդմամբ, երկրորդ շրջանում նա 4:6, 3:6 հաշվով պարտվել է ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային։
Հանդիպման տևողությունը 1 ժամ 14 րոպե էր։ Այդ ընթացքում Ավանեսյանը թույլ է տվել վեց կրկնակի սխալ և երեք բրեյք-փոինթներից երկուսն իրացրել։
Մոնտերեյի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 19- 24-ը: Կանանց մենախաղում մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 922 հազար դոլար:
